Հետևեք մեզ։

Ներքին գործերի նախարարության պաշտոնյան առաջարկել է կաշառքի դիմաց իր մոտ աշխատանքի ընդունել այլ ստորաբաժանման ծառայողի

11:47, 13 նոյեմբեր 2023
Ներքին գործերի նախարարության պաշտոնյան առաջարկել է կաշառքի դիմաց իր մոտ աշխատանքի ընդունել այլ ստորաբաժանման ծառայողի

ՀՀ ՆԳՆ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում իրականացված ծառայողական քննությամբ պարզվել է, որ ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումներից մեկի ղեկավարը, օգտագործելով պաշտոնեական լիազորությունները, այլ ստորաբաժանման ծառայողի առաջարկել է 300 000 դրամ կաշառքի դիմաց ծառայության ընդունել իր ղեկավարած ստորաբաժանումում, ինչին վերջինս համաձայնել է: Այնուհետև ստորաբաժանման ղեկավարը կազմակերպել է նրա հրամանագրման գործընթացը:

Ծառայողական քննությամբ ձեռք բերված փաստաթղթերի հիման վրա ՀՀ գլխավոր դատախազությունում և ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Ներքին գործերի նախարարությունը հետևողական է կոռուպցիոն դրսևորումների բացահայտման հարցում և օրինական դաշտում գործելուց ցանկացած շեղում արժանանալու է խիստ արձագանքի:

Վերլուծական