Հետևեք մեզ։

Քաղաքացին դիմել է ՄԻՊ-ին և հայտնել՝ 44-օրյա պատերազմից հետո իր ամուսինը Բաքվում դատապարվել է ազատազրկման

12:43, 13 նոյեմբեր 2023
Քաղաքացին դիմել է ՄԻՊ-ին և հայտնել՝ 44-օրյա պատերազմից հետո իր ամուսինը Բաքվում դատապարվել է ազատազրկման

Քաղաքացին դիմել է Մարդու իրավունքների պաշտպանին և հայտնել, որ 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո իր ամուսինը Բաքվի դատարանի կողմից ապօրինի դատապարվել է ազատազրկման։ Ընտանիքն այժմ ապրում է սոցիալապես անապահով պայմաններում։ Այս մասին հաղորդում է ՀՀ ՄԻՊ գրասենյակը։


Դիմումատուն խնդրել է Պաշտպանի աջակցությունը՝ որպես Բաքվում ազատությունից ապօրինի զրկված անձի ընտանիք, իրենց հասանելիք սոցիալական աջակցությունը ստանալու գործընթացը կազմակերպելու հարցում։

 

Պաշտպանի աշխատակազմում բարձրացված հարցի առնչությամբ իրականացվել են ուսումնասիրություններ։

 

Քննարկումների և անհրաժեշտ փաստաթղթերի ուսումնասիրության ընթացքում պարզվել է, որ դիմումատուն 2020 թվականի 44-օրյա պատերազմի հետևանքով քաղաքացիական անձանց շրջանում զոհերի, անհետ կորածների, ինչպես նաև գերեվարվածների ընտանիքներին Կառավարության որոշմամբ հաստատված սոցիալական աջակցության միջոցառման շահառու է, մինչդեռ տարիներ շարունակ չի ստացել այն։ 

 

Պաշտպանի արագ արձագանքման և Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համագործակցության արդյունքում ընտանիքին տրամադրվել է շուրջ 3 տարվա չվճարված դրամական օգնությունը։