Որոշում չկա այն մասին, թե արդյոք Վլադիմիր Պուտինը կրկին կառաջադրվի նախագահական ընտրություններում։ Այս մասին ասել է Կրեմլի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Պուտինի թեկնածությունն առաջիկա նախագահական ընտրություններում առաջադրելու մասին տարածված տեղեկատվությունը։
Նրա խոսքով՝ այս մասին դեռ որոշում չկա։
Կրեմլի խոսնակը հայտնել է նաև, որ Պուտինի հանդիպումը Ռուսաստանի Դաշնության ընտրատարածքների ներկայացուցիչների հետ կկայանա չորեքշաբթի։