Հետևեք մեզ։

Սնունդ բաժանող դատապարտյալի մոտից հայտնաբերվել են մարիխուանա տեսակի թմրանյութին նմանվող զանգվածներ

15:05, 13 նոյեմբեր 2023
Սնունդ բաժանող դատապարտյալի մոտից հայտնաբերվել են մարիխուանա տեսակի թմրանյութին նմանվող զանգվածներ

Նոյեմբերի 11-ին՝ ժամը 18։35-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողը ստացված տեղեկությունների հիման վրա անձնական խուզարկության է ենթարկել տեխնիկատնտեսական աշխատանքներում ներգրավված, ազատազրկված անձանց սնունդ բաժանող դատապարտյալ Տ Գ-ին։ Խուզարկության արդյունքում վերջինիս տաբատի գրպանից հայտնաբերվել են 067, 065 գրամ քաշերով, իսկ սննդի համար նախատեսված սայլակում գտնվող ճաշամանի տակից՝ 161 գրամ քաշով, մարիխուանա տեսակի թմրանյութին նմանվող զանգվածներով փաթեթներ։

Դատապարտյալ Տ Գ-ն բանավոր հայտարարել է, որ փաթեթները պատկանում են իրեն։

Հայտնաբերվածներն ուղարկվել են Արմավիրի մարզի քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին՝ քրեական վարույթ նախաձեռնելու համար։