Չեչնիայի խորհրդարանի նախագահ Դաուդովը հայտարարել է, որ Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի 18-ամյա որդին՝ Ախմաթ Կադիրովը, նշանակվել է ֆիզիկական կուլտուրայի, սպորտի և երիտասարդության քաղաքականության գծով նախարարի առաջին տեղակալի պաշտոնում։ Այս մասին նա գրել է իր Telegram ալիքում։
«Ընկերներ, սրտանց շնորհավորում եմ Ախմաթ Կադիրովին` Չեչնիայի Հանրապետության ֆիզիկական կուլտուրայի, սպորտի և երիտասարդության քաղաքականության գծով նախարարի առաջին տեղակալի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ»,- ասել է Դաուդովը։ Նա հավելեց, որ հանրապետության ղեկավարի ավագ որդու նշանակումն այս պաշտոնում նպաստում է «նախարարության գործունեության մակարդակի և որակի բարձրացմանը»։
Ախմաթ Կադիրովը, ինչպես նաև նրա եղբայրները՝ 16-ամյա Էլին և 15-ամյա Ադամը, նոյեմբերի 9-ին ստացել են Չեչնիայի խորհրդարանի «Հայրենիքի պատիվ» բարձրագույն շքանշանները։ Ադամ Կադիրովի համար այն դարձել է վեցերորդ մրցանակը վերջին մեկ ամսվա ընթացքում։