Հետևեք մեզ։

Բաքվի կողմից գերեվարված լիբանանահայ Վիգեն Էուլջեքյանի կյանքը մազից է կախված. կինն ահազանգում է

16:04, 13 նոյեմբեր 2023
Բաքվի կողմից գերեվարված լիբանանահայ Վիգեն Էուլջեքյանի կյանքը մազից է կախված. կինն ահազանգում է

 

2020 թ. 44-օրյա պատերազմից հետո Շուշիի ճանապարհին Ադրբեջանի կողմից գերեվարած լիբանանահայ Վիգեն Էուլջեքյանը առողջական լուրջ խնդիրներ ունի. «Արևելք»-ին ասել է Վիգենի կինը՝ Լինտա Իւլճէքեանը։

«Վիգենի կյանքը մազից է կախված։ Վիգենի առողջական վիճակը կտրուկ վատացել է։ Վերջին շրջանում հազվադեպ ենք կապնում Վիգենի հետ, և այդ ընթացքում պարզ է դառնում, որ առողջական լուրջ խնդիրներ ունի, և հարկավոր է վայրկյան առաջ ազատել նրան Բաքվի բանտից», - ասել է նա։

Իւլճէքեանը նշել է, որ Վիգենի ազատության համար քայլեր արվում են, բայց չի մանրամասնել։ 

Հիշեցնենք, որ լիբանանահայեր Մարալ Նաջարյանը ու Վիգեն Էուլջեքյանը իրերի հետևից Բերձոր էին մեկնել եռակողմ հայտարարության ստորագրման հենց հաջորդ օրը՝ 2020 թ.նոյեմբերի 11-ին ու գերեվարվել էին։

Վիգեն Էուլջեքյանին մեղադրանք էր առաջադրվել, նա դատապարտվել է 20 տարվա ազատազրկման: Մարալ Նաջարյանն ազատ է արձակվել 2021 թ. մարտին։