Հետևեք մեզ։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը նոր պատգամավոր ունի

16:06, 13 նոյեմբեր 2023
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը նոր պատգամավոր ունի

ԿԸՀ-ն ստացել է ԱԺ պատգամավոր Մաթևոս Ասատրյանի մահվան մասին ԱԺ աշխատակազմի գլխավոր քարտուղարի գրությունը:

 

ԱԺ պատգամավորի թափուր մանդատը տրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի առաջին մասի հերթական հաջորդ թեկնածու Տիգրան Սերյոժայի Պարսիլյանին։

 

Արձանագրությունը կազմվել է նոյեմբերի 13-ի արտահերթ նիստում: