Մոսկվայում տղամարդը 995 հազար ռուբլի է ներդրել բանկոմատում՝ իր հիփոթեքը վճարելու համար և հեռացել՝ չսպասելով գործարքի հաստատմանը։
Նոյեմբերի 11-ին 35-ամյա Վլադիմիրը որոշել է հիփոթեքի վճարում կատարել երկու միլիոն ռուբլու չափով։ Նա գնացել է բանկոմատ, որը գտնվում է քաղաքի առևտրի կենտրոններից մեկում և կատարել մեկ միլիոն ռուբլու երկու վճարում։ Տղամարդը գումարի առաջին մասը դրել է բանկոմատ և սպասել գործարքի հաստատմանը։ Սակայն մնացած 995 հազար ռուբլին բանկոմատում ներդրնելուց հետո Վլադիմիրը չի համոզվել, որ բանկոմատն ընդունել է գումարը, չի սպասել գործարքի ավարտին և հեռացել է։
Բանկոմատը չի ընդունել գումարը և վերադարձրել է, պատահական անձը վերցրել է այն։ Տղամարդը իմացել է, որ միջոցները չեն մուտքագրվել միայն 10 րոպե անց։ Գումարը վերցրած երջանիկ անձը արագ հայտնաբերվել է։