ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գործով դատական նիստի ընթացքում հանրային մեղադրողները մեղադրանքում առաջադրված գումարի չափով քաղաքացիական հայց են ներկայացրել՝գումարի բռնագանձման պահանջով։
Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Սերժ Սարգսյանի փաստաբանական խմբի անդամ Ռուբեն Հակոբյանը։
Հայցադիմումից հետո պաշտպանական կողմը տասնչորսօրյա ժամանակ է խնդրել դատարանից՝ հայցադիմումին ծանոթանալու, առարկություններ ներկայացնելու համար։ Ի սկզբանե, պաշտպանական կողմը դիրքորոշում ներկայացրել է հայցադիմումը չընդունելու մասին։