Wildberries-ի առաքման կետերում ապրանքներն այժմ պահվում են առաքման օրվանից հետո 12 օր, նախորդ մի քանի շաբաթվա փոխարեն, գրում է ՌԻԱ Նովոստին։ Գնորդի անձնական հաշվում տեղադրված գովազդում նշվում է, որ պատվերը կարելի է վերցնել մինչև վերջին օրվա երեկոն ներառյալ։ Այս կանոնը կգործի այն ապրանքների վրա որոնք պատվիրվել են նոյեմբերի 12-ից հետո։
Wildberries-ը ՌԻԱ Նովոստիին հայտնել է, որ ընկերությունը փորձարկում է պատվերների պահպանման ժամկետի կրճատումը, քանի որ դա կարող է օգնել վաճառողներին արագացնել ապրանքների շրջանառությունը։ Բացի այդ, բաշխման կետերի կառավարիչները կկարողանան պահեստում ավելի արագ տարածք ազատել՝ պահպանման ավելի կարճ ժամկետների արդյունքում: «Հաճախորդները պատվերների մեծ մասն ընդունում են առաքումից հետո առաջին տասը օրվա ընթացքում», - հայտնել է զրուցակիցը։