Հետևեք մեզ։

Թուրքիան ցանկանում է երկարաձգել իր զինվորականների ներկայությունը Ակնայում` ռուս-թուրքական մոնիտորինգի կենտրոնում

17:40, 13 նոյեմբեր 2023
Թուրքիան ցանկանում է երկարաձգել իր զինվորականների ներկայությունը Ակնայում` ռուս-թուրքական մոնիտորինգի կենտրոնում

Թուրքիան ցանկանում է մեկ տարով երկարաձգել իր զինվորականների ներկայությունը Ակնայում (Աղդամ) ձևավորված ռուս-թուրքական մոնիտորինգի կենտրոնում։ Այս մասին օրենքի նախագիծն ուղարկվել է Թուրքիայի Ազգային մեծ ժողով։

 

Ինչպես հաղորդում է ադրբեջանական APA-ի թուրքական թղթակիցը, Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի կողմից 2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հռչակագրով նախատեսված գործողությունների իրականացումը շարունակվում է։

 

Ընդգծվել է, որ Ռուսաստանի հետ համատեղ դիտորդական կենտրոնում Թուրքիայի զինված ուժերի անձնակազմի պարտականությունների շարունակումը տարածաշրջանում «Թուրքիայի ակտիվ և կառուցողական դերի և նրա ազգային շահերի պահանջն է»։

 

Նշենք, որ Ակնայում (Աղդամ) ռուս-թուրքական մոնիտորինգի կենտրոնը բացվել է 2021 թվականին։