Հետևեք մեզ։

Ավտովթարի հետեւանքով մահացել է Ազատի զորանոցում հրդեհի հետևանքով մահացած զինվորի հայրը. shamshyan.com

23:07, 13 նոյեմբեր 2023
Ավտովթարի հետեւանքով մահացել է Ազատի զորանոցում հրդեհի հետևանքով մահացած զինվորի հայրը. shamshyan.com

Այսօր՝ նոյեմբերի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 19:40-ի սահմաններում Opel Astra մակնիշի ավտոմեքենան Մասիս-Վաղարշապատ ավտոճանապարհի Սայաթ-Նովա-Միզամի գյուղերի խաչմերուկում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել հողաթմբերին, ապա բետոնե սյանը և մասամբ հայտնվել չգործող առվակում: 

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է, իսկ 1 հոգի, ում առաջինն օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած Մասիսի բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներն ասել են, որ մահացածը Ազատ գյուղում՝ ՀՀ ՊՆ զորանոցում, այս տարվա հունվարի 19-ին տեղի ունեցած առեղծվածային հրդեհի հետևանքով մահացած զինվորներից մեկի հայրն էր, և հնարավոր է ավտոմեքենան վարելիս սրտի հետ կապված խնդիրներ են առաջացել: