Ազատի զինվորական կացարանի հրդեհի հետևանքով զոհված զինծառայողների իրավահաջորդների ներկայացուցիչ Նորայր Նորիկյանը գրում է.
«Հարգելի՛ բարեկամներ
Այսօր ողբերգական ավտովթարի հետևանքով զոհվել է Ազատ գյուղի զորանոցում հրդեհի հետևանքով զոհված 15 զինծառայողներից Սերգեյ Կևորկովի հայրը՝ Կարեն Կևորկովը։
Բառեր չեմ գտնում հայտնելու իմ խորը ցավակցությունը Կարեն Կևորկովի մերձավոր ազգականներին ու հարազատներին։
Թող լույս իջնի շիրիմիդ, Կարեն ջան։
Իսկապես մեծագույն ողբերգություն է, որ մեկ տարվա ընթացքում հայր ու որդի այսպես հեռանում են կյանքից։
Իսկապես շոկի մեջ եմ․․․»։
Հիշեցնենք, որ այսօր՝ նոյեմբերի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 19:40-ի սահմաններում Opel Astra մակնիշի ավտոմեքենան Մասիս-Վաղարշապատ ավտոճանապարհի Սայաթ-Նովա-Միզամի գյուղերի խաչմերուկում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել հողաթմբերին, ապա բետոնե սյանը և մասամբ հայտնվել չգործող առվակում, ինչի հետևանքվ զոհված զինծառայողի հայրը մահեցել է։
Նշենք, որ մայրը երեխայի է սպասում։