Իսրայելի պաշտպանության նախարար Գալանտը հայտարարել է, որ պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորումն այլևս չի վերահսկում Գազայի հատվածը։ Նրա խոսքով՝ ՀԱՄԱՍ-ը կորցրել է վերահսկողությունը Գազայի վրա, ահաբեկիչները փախչում են Գազայի հատվածի հարավ, քաղաքացիները թալանում են ՀԱՄԱՍ-ի բազաները, նրանք այլևս չեն վստահում իշխանություններին :
Ըստ իսրայելական Haaretz թերթի՝ Գալանտը նաև ասել է․ «Վերջին օրերին Իսրայելը սկսել է ավելի ակտիվ գործողություններ իրականացնել ՀԱՄԱՍ-ի ենթակառուցվածքների դեմ»։
Նախարարի խոսքով՝ իրենք ահաբեկիչներին դուրս կհանեն թունելներից, որից հետո նրանք կամ կոչնչացվեն, կամ պետք է հանձնվեն առանց որևէ նախապայմանի, երրորդ տարբերակ չի լինի: