Հետևեք մեզ։

Սամվել Շահրամանյանը հանդիպել է Լևոն Տեր-Պետրոսյանի և Ռոբերտ Քոչարյանի հետ. «Հրապարակ»

08:56, 14 նոյեմբեր 2023
Սամվել Շահրամանյանը հանդիպել է Լևոն Տեր-Պետրոսյանի և Ռոբերտ Քոչարյանի հետ. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանն օրերս հանդիպել է ՀՀ առաջին եւ երկրորդ նախագահների` Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի հետ։ Հանդիպումները, բնականաբար, առանձին-առանձին են եղել եւ, ինչպես փոխանցում են, արարողակարգային բնույթի։ Քննարկել են հիմնականում Արցախում մինչեւ սեպտեմբերի 19-ը տիրած վիճակը, մեկօրյա պատերազմը, արցախցիների տարհանման հարցերը, ապագային գրեթե անդրադարձ չի եղել։

 

Ավելի վաղ գրել էինք, որ Շահրամանյանը Հայաստան գալուց հետո հանդիպել էր նաեւ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հետ։ Այդ հանդիպումների մասին որեւէ հաղորդագրություն չի տարածվել՝ թերեւս խուսափելով քաղաքական շահարկումներից, մինչդեռ անհայտ ՀԿ-ի ներկայացուցիչների եւ Շահրամանյանի հանդիպման մասին Արցախի տեղեկատվական շտաբը հարկ է համարում տեղեկացնել»:

 

Մանրամասները թերթի այսօրվա համարում։