Տիգրան Պարսիլյանը և Լևոն Քոչարյանը երդմամբ ստանձնեցին պատգամավորական մանդատները։
Տիգրան Պարսիլյանը «Քաղաքացիխկան պայմանագիր» խմբակցության մանդատը ստացել է պատգամավոր Մատթևոս Ասատրյանի անժամանակ մահվանից հետո ընտրացուցակում հերթական հաջորդականությամբ։
Լևոն Քոչարյանը «Հայաստան» խմբակցության պատգամավորական մանդատը ստացել է Արմեն Չարչյանի՝ մանդատը վայր դնելուն հաջորդած ևս 3 թեկնածուի՝ մանդատից հրաժարվելու հետևանքով։