Հետևեք մեզ։

Մեր առաջնահերթությունն իշխանափոխությունն է, պետք է Արցախի էջը փակված չհամարենք և վերադառնալու պատուհան ունենանք. Լևոն Քոչարյան

11:29, 14 նոյեմբեր 2023
Մեր առաջնահերթությունն իշխանափոխությունն է, պետք է Արցախի էջը փակված չհամարենք և վերադառնալու պատուհան ունենանք. Լևոն Քոչարյան

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը լրագրողների հետ զրույցում խոսել է ԱԺ-ում իր առաջնահերթությունների մասին։

 

Նա նշել է, որ բոլոր նրանք, ովքեր ապօրինի կալանավորված են, պետք է ազատ արձակվեն։

Անդրադառնալով «Հայաստան» խմբակցության առաջնահերթությանը՝ Քոչարյանը նշեց՝ իշխանափոխությունն է։

Անդրադառնալով իր հետ տեղի ունեցածին՝ Քոչարյանը նշեց.

«Զավեշտ էր, այնքան աբսուրդ է, կարծում եմ՝ բոլորի համար էլ ակնհայտ է»։

Խոսելով Արցախի մասին՝ պատգամավորը նշեց՝ Արցախի էջը փակված չի համարում. «Ես հասկանում եմ, որ, միգուցե, շատերի համար դժվար է կամ իրատեսական չէ, բայց պետք է այդպես չմտածենք, պետք է էջը փակված չհամարենք ու պետք է հետ վերադառնալու ինչ-որ պատուհան ունենանք ու բացենք, շատ կարևոր է Արցախի սուբյեկտայնությունը պահելը»։