ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը շրջանառության մեջ է դրել օրենքի նախագիծ, որով 27 տարին լրացած և չծառայած քաղաքացիները կազատխեն ներկա կարգավորումներով գործող քրեական պատասխանատվությունից։
Նախագծով սահմանվում է, որ վերոնշյալ քաղաքացիները կարող են 2 տարի ծառայել բանակում, կարող են 1 տարի ծառայել և պետբյուջե վճարել 2.5 մլն դրամ, կարող են ծառայել 6 ամիս՝ պետբյուջե վճարելով 5 մլն դրամ, կարող են նաև ծառայել 1 ամիս և պետբյուջե վճարել 10 մլն դրամ։
Նախագծով սահմանվում է նաև, որ վերոնշյալ կատեգորիայի քաղաքացիները կարող են վճարել 15 մլն դրամ ողջ ծառայության դիմաց։
«Գործող կարգավորումներով նրանք ունեն մեկ տարբերակ՝ դատապարտվել ազատազրկման՝ մինչև 5 տարի ժամկետով», - ասաց Սարգսյանը և հավելեց, որ նախնական քննարկումներում ՊՆ-ն դրական է արտահայտվել նախագծին։