Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը պատասխանել է Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ջոզեֆ Բորելին։
«ԵՄ ներկայացուցչի հայտարարությունները սպառնալիք են Ադրբեջանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը։ Եվս մեկ անգամ հիշեցնում ենք, Ադրբեջանը վերականգնեց իր ինքնիշխանությունը միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների շրջանակներում։ օրինական մեթոդներով։ Մեր երկրում անջատողականություն հրահրելու փորձերը լուրջ մտահոգության աղբյուր են։ Ադրբեջանի հետ անընդունելի է սպառնալից լեզվով խոսելը, և ցանկացած ոչ բարեկամական գործողություն ոչ թե դրական արդյունքի կբերի, այլ համարժեք արձագանք կստանա»,- նշել են Ադրբեջանի ԱԳՆ-ից։