Կրեմլից արձագանքել են Նիկոլ Փաշինյանի՝ ՀԱՊԿ նիստին չմասնակցելու որոշմանը։
«Եթե այդպես է, ապա կարող ենք միայն ափսոսանք հայտնել։ Մենք հասկանում ենք, որ յուրաքանչյուր կառավարության ղեկավար կամ պետության ղեկավար կարող է ունենալ իր իրադարձություններն իր աշխատանքային գրաֆիկում։ Բայց կարելի է միայն ափսոսանք հայտնել, քանի որ նման հանդիպումները շատ լավ առիթ են կարծիքներ փոխանակելու համար»,- ասել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
Նա ընդգծել է, որ ՀԱՊԿ-ը «դեռևս մնում է ակտուալ»։
«Եվ այն հանդիպումները, որոնք կազմակերպվում և անցկացվում են ՀԱՊԿ շրջանակներում, վկայում են դրա մասին, առնվազն համապատասխան ոլորտներում փոխգործակցության այս ձևաչափի պահանջը մասնակիցների կողմից», - ասել է Պեսկովը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հեռախոսազրույցում Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ չի մասնակցելու ՀԱՊԿ նիստին և հույս էր հայտնել, որ այդ որոշմանն ըմբռնումով կվերաբերվեն։