Հետևեք մեզ։

Եթե ԵՄ-ի հետ վիզաների ազատականացումը լինի, դուք վերցնելու եք սովորական անձնագիրը և դրանով ճամփորդեք ԵՄ․ Արման Եղոյան

14:40, 14 նոյեմբեր 2023
Եթե ԵՄ-ի հետ վիզաների ազատականացումը լինի, դուք վերցնելու եք սովորական անձնագիրը և դրանով ճամփորդեք ԵՄ․ Արման Եղոյան

ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ լավատեսական կանխատեսումներ կան ՀՀ քաղաքացիների համար ԵՄ վիզաների ազատականացման հարցում։ 

«Ինչպես կգնա քննարկումը, չեմ կարող ասել, բայց իմ կանխատեսումը բավականին լավատեսական է, գիտեմ ԵՄ 27 անդամ պետությունների ճնշող մեծամասնության դիրքորոշումը, տատանվող երկրների հետ քննարկումների արդյունքները։ Եվրոպայի խորհուրդը պետք է կայացնի Հայաստանի հետ վիզաների ազատականացման երկխոսությունը սկսելու մասին որոշում։ Որպես կանոն՝ երկխոսությունը սկսելուց հետո այն հասնում է իր վերջնարդյունքին։ Եվրամիության պատմության մեջ դեռ չի եղել, որ երկխոսությունը սկսեն, հետո ասեն՝ չենք անում»,- ասել է Եղոյանը։

Նրա խոսքով՝ այն տարբերակը, որը հիմա դրված է սեղանին, նման է Վրաստանի օրինակին։

«Եթե դա լինի, նշանակելու է, որ դուք վերցնելու եք սովորական անձնագիրը և դրանով կարողանալու եք ճամփորդել Եվրամիություն»,- նշել է Եղոյանը։