Հետևեք մեզ։

Ժնևում կներկայացնեմ ալիևյան ցեղասպան ռեժիմի հանցագործությունները, Արցախի փախստական ժողովրդի վիճակը. Արտակ Բեգլարյան (տեսանյութ)

15:14, 14 նոյեմբեր 2023
Ժնևում կներկայացնեմ ալիևյան ցեղասպան ռեժիմի հանցագործությունները, Արցախի փախստական ժողովրդի վիճակը. Արտակ Բեգլարյան (տեսանյութ)

ԱՀ նախկին ՄԻՊ Արտակ Բեգլարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ Ժնևում՝ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում մասնակցում է Ադրբեջանի՝ համընդհանուր պարբերական դիտարկման (զեկույցի) քննարկմանը։

 

«Այստեղ ներկայացվում են վերջին չորս տարվա ընթացքում մարդու իրավունքների պաշտպանության հարցում Ադրբեջանի կողմից կատարված և չկատարված աշխատանքները:

 

Այս պաշտոնական քննարկումից հետո Հայ օգնության միությունը կազմակերպել է առանձին միջոցառում Մարդու իրավունքների խորհրդում՝ «Արցախը՝ դեպի վերականգնում. Ադրբեջանին ենթարկել պատասխանատվության» խորագրով, որտեղ ես կներկայացնեմ հատկապես վերջին ամիսներին տեղի ունեցած Արցախի շրջափակումը և ցեղասպանությունը: Այդ միջոցառման մասին կներկայացնեմ ավելի ուշ՝ կայանալուց հետո:

 

Այստեղ եմ գտնվում սփյուռքահայ իրավաբան Գևորգ Հակոբջանյանի հետ՝ Մարդու իրավունքների և արդարության հայկական իրավական կենտրոնի աջակցությամբ: Մի շարք այլ միջոցառումներ ու հանդիպումներ էլ ունեմ Ժնևում՝ նպատակ ունենալով ներկայացնել ալիևյան ցեղասպան ռեժիմի հանցագործությունները, Արցախի փախստական ժողովրդի վիճակը և քննարկել ապագա անելիքները»,- գրել է նա։

 

Մանրամասները՝ տեսանյութում։