Ադրբեջանի Պետական անվտանգության ծառայության ղեկավար, գերիների և անհայտ կորածների հարցերով պետական հանձնաժողովի նախագահ Ալի Նաղիևը ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պիա Կաումանի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանն ասել է, թե Ադրբեջանը ջանք չի խնայում տարածաշրջանում կայուն խաղաղության և կայունության հաստատման համար:
«Անընդունելի է որոշ պետությունների կողմից Հայաստանի զինումը՝ տարածաշրջանում իրավիճակը կրկին սրելու նպատակով, այն ժամանակ, երբ կա բարենպաստ հնարավորություն տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման համար, նման իրավիճակները կբերեն նորից պատերազմի բռնկման»,- ասել է նա։