«Փաստինֆո» -ի հետ զրույցում ՀՀ զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի նախկին առաջին տեղակալ, գեներալ -լեյտենանտ Տիրան Խաչատրյանը անդրադարձել է ՔՊ-ական պարգամավոր Հայկ Սարգսյանի հեղինական օրենքի նախագիծին, որը հնարավորություն է տալիս որոշակի գումարի դիմաց ազատվել ժամկետային ծառայությունից և հրապարակած թվերին, ըստ որոնց՝ վերջին 9 տարում ժամկետային նորակոչիկների թիվը 44 տոկոսով նվազել է։
Խաչատրյանն հարց է բարձրացրել՝ ո՞վ է այդ թիվն ապագաղտնիացրել։
«Այդ թիվը, իհարկե, շարունակում է գաղտնիք լինել։ Նա այդ գաղտնիքը հրապարակելու համար պետք է քրեական պատասխանատվության ենթարկվի։ Ո՞վ է թույլ տվել այդ թիվն ապագաղտնիացնել։ Ժամկետային զինծառայողների զորակոչի, քանակական կազմի մասին ենթադրություններ անելը, թվակազմը ներկայացնելը ոչ ոք չի ապագաղտնիացրել։ Այդ թվի աճի, պակասեցման հրապարակումները շատ լավ ինֆորմացիա է հակառակորդին՝ իրական վիճակը գնահատելու համար»,- ասել է նա։
Մանրամասները սկզբնաղբյուր կայքում։