Հետևեք մեզ։

Մեկ օր դատարանում. դպրոցականներն այցելել էին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Էրեբունու նստավայր (լուսանկարներ)

16:55, 14 նոյեմբեր 2023
Մեկ օր դատարանում. դպրոցականներն այցելել էին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Էրեբունու նստավայր (լուսանկարներ)
 
Այսօր Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Էրեբունու նստավայրում հյուրընկալվել էին «KY» ակադեմիայի աշակերտները, որոնք ոչ միայն հնարավորություն ունեցան ներկա գտնվելու դատավոր Երեմ Եսոյանի նախագահությամբ անցկացված դատական նիստին, այլ նաև ուղիղ հարց ու պատասխանի միջոցով ձեռք բերեցին նոր գիտելիքներ դատական իշխանության վերաբերյալ:
 
Այս մասին հայտնում են Բարձրագույն դատական խորհրդից․«Դատավորն աշակերտներին ծանոթացրեց Հայաստանի Հանրապետությունում դատական համակարգի, դատարանի կողմից ընդունվող որոշումների և նիստերի անցկացման ընթացակարգերին, խոսեց դատավորների վարքագծային սահմանափակումների և աշակերտներին հետաքրքրող այլ թեմաների մասին:
 
Հանդիպում-քննարկումից հետո աշակերտներից ոմանք նշեցին, որ իրենց մոտ ցանկություն առաջացավ դատավոր դառնալու, ինչին ի պատասխան՝ դատավոր Եսոյանը խորհուրդ տվեց լավ սովորել և հույսը դնել սեփական գիտելիքների վրա»։