ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Լևոն Քոչարյանն ու Արթուր Սարգսյանն այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ։
«Սիրելի՛ հայրենակիցներ, այսօր՝ պատգամավորական երդումից հետո, Արթուր Սարգսյանի հետ այցելեցինք «Նուբարաշեն» ՔԿՀ՝ տեսակցելու ապօրինի կալանքում գտնվող մեր հայրենակիցներին: Այս ամենը կազմակերպողներն ու կատարողները պիտի պատասխանատվության ենթարկվեն, որպեսզի հաջորդող ցանկացած իշխանության մտքով անգամ չանցնի դատական ու իրավապահ համակարգը ծառայեցնել ընդդիմախոսներին ճնշելու համար», - գրել է Քոչարյանը։