2016-ին ՀՀ վարչապետ նշանակվելուց հետո Կարեն Կարապետյանը ՊԵԿ նախագահի պաշտոնում նշանակեց Վարդան Հարությունյանին, ով այդ ժամանակ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ վարչության անդամ էր։
Hayastan.news-ին աղբյուրները հայտնեցին, որ ՊԵԿ նախկին նախագահի որդին վերջերս բարձր պաշտոն է ստացել «Գազպրոմ Արմենիա»-ում։
Տեղեկությունը ստուգելուց հետո պարզվեց, որ Վարդան Հարությունյանի որդու պաշտոնն է բարձրացվել․ նա 2021-ին «Տրանսգազ» ՍՊ ընկերության տնօրենի տեղակալն է եղել ֆինանսական և էկոնոմիկայի գծով, իսկ 1,5 ամիս առաջ նրա պաշտոնը «Գազպրոմ Արմենիա»-ում բարձրացել է։ Ռուբեն Հարությունյանը գլխավոր տնօրենի տեղակալ-կորպորատիվ պաշտպանության ծառայության պետի պաշտոնակատարն է, իսկ «Գազպրոմ Արմենիա»-ում վստահ են, որ նա նշանակվելու է այդ պաշտոնին, որովհետև ԺՊ նշանակվելն իրենց մոտ ավանդույթ է։
Նշենք, որ Վարդան Հարությունյանի երկու որդիներին՝ Ռուբեն և Հենրիկ Հարությունյաններին է պատկանում նաև «Գրին ֆարմեր» ընկերությունը։ Ըստ տարիներ առաջվա հրապարակումների՝ դա ևս առնչություն ուներ Կարեն Կարապետյանի հետ։