Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդականի ներկայացուցիչը լրագրողներին հայտնել է, որ, ըստ ԱՄՆ-ի տեղեկությունների՝ ՀԱՄԱՍ-ի հրամանատարական կենտրոնը գտնվում է Գազա քաղաքի Ալ-Շիֆա հիվանդանոցի տակ, փոխանցում է BBC-ն։
Նա ասել է, որ ՀԱՄԱՍ-ը և պաղեստինյան իսլամական ջիհադը օգտագործում են Գազայի հատվածի որոշ հիվանդանոցներ, ներառյալ Ալ-Շիֆա հիվանդանոցը, և դրանց տակ գտնվող թունելներն՝ իրենց ռազմական գործողությունների և պատանդ պահելու համար:
Նրա խոսքով՝ ՀԱՄԱՍ-ի և իսլամական ջիհադի անդամները ղեկավարում են «Ալ-Շիֆա» հիվանդանոցում, զենք են պահում այնտեղ և պատրաստ են պատասխանել իսրայելական ռազմական գործողությանը այս վայրի դեմ։
Ինչպես ընդգծել է ամերիկացի պաշտոնյան, սա միայն ցույց է տալիս, թե որքան բարդ է այս ռազմական գործողությունը այն պայմաններում, երբ ՀԱՄԱՍ-ը խորապես արմատավորված է խաղաղ բնակչության շրջանում։ Այնուամենայնիվ, ԱՄՆ-ը պնդում է, որ դա չի նվազեցնում Գազայի հատվածում խաղաղ բնակիչներին պաշտպանելու Իսրայելի պատասխանատվությունը:
Ավելի վաղ Իսրայելի վարչապետի խորհրդական Մարկ Ռեգևն ասել էր, որ ՀԱՄԱՍ-ը մեղավոր է Ալ-Շիֆա հիվանդանոցի մարդկանց ծանր վիճակի համար, որովհետև հիվանդանոցի տարածքը վերածել է պատերազմի գոտու։