ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն մի քանի ժամ առաջ հեռախոսազրույց են ունեցել։
Սպիտակ տունը հայտնում է, որ Բայդենը և Նեթանյահուն «մանրամասն քննարկել են ՀԱՄԱՍ-ի կողմից պատանդների ազատ արձակման ուղղությամբ շարունակվող աշխատանքը»:
Սպիտակ տան հաղորդագրության մեջ ոչինչ չկա Ալ-Շիֆա հիվանդանոցի շուրջ ստեղծված իրավիճակի մասին, որտեղ իսրայելական բանակը ներկայումս գործողություն է իրականացնում։