BBC-ի հետ զրուցած ականատեսներից մեկը հաստատում է, որ իսրայելցի զինվորներն արդեն մտել են Ալ-Շիֆայի հիվանդանոց:
Հիվանդանոցում գտնվող Հադեր Զաանունը BBC-ի Գազայի թղթակից Ռուշդի Աբու Ալուֆին հեռախոսով ասել է, որ իսրայելցի զինվորականները ծխային նռնակ են նետել, և ինքը տեսել է, որ նրանք մտնում են հիվանդանոցի վիրաբուժության շենք:
Նա նաև BBC-ին պատմել է, որ Ալ-Շիֆա հիվանդանոցի տարածքում տեսել է իսրայելական տանկեր և առնվազն հարյուրավոր հատուկ ջոկատայիններ։
«Ես տեսա վեց տանկ հիվանդանոցի տարածքում և հարյուրից ավելի հատուկ ջոկատայինների, նրանք մտան գլխավոր մասնաշենք, ոմանք դիմակներով և արաբերենով բղավում էին` մի շարժվիր»,— ասել է Հադեր Զաանունը: