ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Հանրային ՀԸ եթերում նշել է, թե ինչու Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստին, որի մասին հայտարարել էր Փաշինյանը։
«Հայաստանը սկսած 2020-ի պատերազմից հետո, երբ ՀԱՊԿ-ում ասում էին, որ Լեռնայի Ղարաբաղը ՀՀ սուվերեն մաս չէ, մենք չենք կարող այդ հարցերով զբաղվել, չի մասնակցում նիստերի, բայց 2021-ի մայիսից, երբ ադրբեջանական զորքերը ներխուժել են ՀՀ սուվերեն տարածք, մենք դիմել ենք ՀԱՊԿ-ին եւ այդ պահից սկսած մինչեւ անցած տարի սեպտեմբերը, երբ որ Ադրբեջանը հարձակվել է Հայաստանի վրա եւ մենք օգնություն ենք խնդրել, չենք ստացել անհրաժեշտ օգնությունը մեր սուվերեն տարածքը պաշտպանելու համար։
Մենք բազմաթիվ հարցեր ենք ունեցել ՀԱՊԿ-ին, մինչեւ այժմ մենք չունենք այդ հարցերի պատասխանը եւ սա է նաեւ պատճառը, որ չենք մասնակցում ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստին»,- ասել է նա և հավելել, որ այս քայլը դեմարշ չի կոչի, ՀԱՊԿ-ից դուրս գալու հարց այս պահին չկա։