Հետևեք մեզ։

Նման կարճ ժամանակահատվածում ԼՂ-ից 100 000 մարդու բռնի տեղահանումն, իրոք, անսպասելի էր․ ֆինանսների նախարար

11:13, 15 նոյեմբեր 2023
Նման կարճ ժամանակահատվածում ԼՂ-ից 100 000 մարդու բռնի տեղահանումն, իրոք, անսպասելի էր․ ֆինանսների նախարար

Լեռնային Ղարաբաղից 100 000 մարդու բռնի տեղահանումն անսպասելի էր: Այս մասին ԱԺ-ում բյոջեի քննարկման ժամանակ հայտարարել էՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը

 

«Իհարկե, Ադրբեջանի վարած քաղաքականությունը ակնհայտ էր դարձնում էթնիկ զտում իրականացնելու հանցավոր մտադրությունը, սակայն նման կարճ ժամանակահատվածում 100 000 մարդու բռնի տեղահանումն, իրոք, անսպասելի էր», - նշել է Հովհաննիսյանը։

 

Ըստ Հովհաննիսյանի՝ եկամուտների բարձր հավաքագրման, անհրաժեշտ պահուստների ձևավորման շնորհիվ հնարավոր է եղել ֆինանսավորել Արցախից բռնի տեղահանվածների կեցության կազմակերպումը։