Մեր հիմնական նպատակը երկու բարեկամ և եղբայրական երկրների հետ միասին տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովումն է։ Այս մասին Վրաստանի հանրային հեռուստաալիքի եթերում ասել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլիա Դարչիաշվիլին։
Նա ասել է, որ Վրաստանն այս գործընթացում հաջողությամբ խաղացել է չեզոք խաղացողի դերը; Նա նշել է՝ «3+3» հարթակի վերաբերյալ Վրաստանի դիրքորոշումը պարզ է, երկիրը չի մասնակցել, չի մասնակցում և չի մասնակցելու այս ձևաչափին:
Ըստ նրա՝ հայ-ադրբեջանական հակամարտությունը շատ բարդ է, և Վրաստանը տարիների ընթացքում փորձում է այդ «բնական դերը» կատարել։
Նախարարը հավելել է, որ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հատուկ ջանքերի շնորհիվ կոնկրետ արդյունքներ են ձեռք բերվել։