Հետևեք մեզ։

Վրաստանի ԱԳ նախարարը մեկնաբանել է Ֆրանսիայից Վրաստանի տարածքով Հայաստան զինտեխնիկայի մատակարարումը

11:29, 15 նոյեմբեր 2023
Վրաստանի ԱԳ նախարարը մեկնաբանել է Ֆրանսիայից Վրաստանի տարածքով Հայաստան զինտեխնիկայի մատակարարումը

Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլիա Դարչիաշվիլին մեկնաբանել է Վրաստանով Ֆրանսիայից Հայաստան ռազմական տեխնիկա ուղարկելը։

 

Վրացական հանրային հեռուստաալիքի «Ազատ հայացք» հաղորդման ընթացքում նախարարը նշել է, որ Վրաստանը թույլ է տալիս երկու երկրներին օգտվել իրենց տարանցիկ գործառույթից հավասար պայմաններում։

 

Դարչիաշվիլին ասել է, որ յուրաքանչյուր երկիր պաշտպանական ուժեր ունենալու իրավունք ունի, և հավելել է, որ երկրներն իրավունք ունեն ձեռք բերել սովորական զենք և զինամթերք, որոնք արգելված չեն միջազգային պայմանագրերով։

 

«Սա մենք բազմիցս լսել ենք նախագահ Ալիևի, վարչապետ Փաշինյանի, նաև Ադրբեջանի վարչապետի Վրաստան կատարած այցի ընթացքում։ Վրաստանը հնարավորություն է ստեղծում երկու երկրների համար հավասար պայմաններում օգտագործել մեր երկրի տարանցիկ գործառույթը, որպեսզի այս հնարավորությամբ մեր երկիրը օգտագործվի նաև տարանցիկ նպատակներով։ Ուզում եմ ընդգծել, որ սա հավասար մրցակցային դաշտում է։ Ցանկացած երկիր իրավունք ունի ունենալ պաշտպանական ուժ։ Ցանկացած երկիր իրավունք ունի ձեռք բերելու միջազգային պայմանագրերով թույլատրված զենքեր։ Վրաստանի դիրքորոշումն այն է, որ երկու երկրներին էլ հնարավորություն ընձեռվի օգտվել տրանզիտային գործառույթից, որն ունի մեր երկիրը։ Ըստ այդմ, սա է մեր պատասխանը հարցին, և հետագա ակնարկները կամ ասեկոսեներն այս կապակցությամբ տեղին չեն լինի»,- ասել է Դարչիաշվիլին։