Հետևեք մեզ։

Եթե «Խաղաղության խաչմերուկ»-ի գաղափարն առաջ գնա իր հունով, պահուստային ֆոնդում չբաշխված գումարներ կան ենթակառուցվածքների ապահովման համար. Ֆինանսների նախարար

12:09, 15 նոյեմբեր 2023
Եթե «Խաղաղության խաչմերուկ»-ի գաղափարն առաջ գնա իր հունով, պահուստային ֆոնդում չբաշխված գումարներ կան ենթակառուցվածքների ապահովման համար. Ֆինանսների նախարար

ԱԺ-ում բյուջեի քննարկման ընթացքում ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը, անդրադառնալով հարցին՝ ինչպես է արտացոլված ճանապարհների ապաշրջափակումը բյուջեում, նշեց, որ բյուջեում արտացոլված են այն ծրագրերը, որոնք պլանավորված են իրականացնել 2024-ին։

 

««Խաղաղության խաչմերուկ»-ը իրականություն պետք է դառնա ոչ միայն  մեր գործողություններով, այլև տարածաշրջանի երկրների մասնակցությամբ։ Երբ համաձայնություն ձեռք բերվի ու այս գաղափարն առաջ գնա իր հունով, մենք ունենք պահուստային ֆոնդ, որտեղ չբաշխված գումարներ կան, կունենանք բավարար միջոցներ այդ ծրագրի ենթակառուցվածքների ապահովման համար»,- ասաց Հովհաննիսյանը։