Հետևեք մեզ։

Բաքվի կենտրոնում հայկական եկեղեցի կա, այն միշտ բաց է․ Նագիև

12:43, 15 նոյեմբեր 2023
Բաքվի կենտրոնում հայկական եկեղեցի կա, այն միշտ բաց է․ Նագիև

«Հեյդար Ալիևի քաղաքականությունը. հանդուրժողականություն» թեմայով համաժողովում Կրոնական կազմակերպությունների հետ աշխատանքի պետական ​​կոմիտեի փոխնախագահ Սահիբ Նագիևը նշել է, թե իբրև «աշխարհում ոչ մի տեղ չեք կարող տեսնել հրեաների, քրիստոնյաների, մահմեդականների, ալբանա-ուդի համայնքի ներկայացուցիչների և այլ կրոնական հավատալիքների ներկայացուցիչների, որոնք հավաքվում են նույն տեղում և համերաշխություն ցուցաբերում»։ Նա նշում է, թե իրենց մոտ այդպես է։

 

«Պետությունն աջակցություն է ցուցաբերում բոլոր կրոնական համաժողովներին, միջոցներ է հատկացնում նրանց աղոթատների վերականգնման, վերանորոգման և կառուցման համար։ Բաքու քաղաքի կենտրոնում կա հայկական եկեղեցի, որը միշտ բաց երկրպագուների համար»,- նշել է նա։