Հետևեք մեզ։

«Իրենք էլ պիպետկա են ձեռք բերել առանց մեջի կաթիլների»․ Սեյրան Օհանյանը արձագանքել է Արարատ Միրզոյանի հայտարարությանը

13:23, 15 նոյեմբեր 2023
«Իրենք էլ պիպետկա են ձեռք բերել առանց մեջի կաթիլների»․ Սեյրան Օհանյանը  արձագանքել է Արարատ Միրզոյանի հայտարարությանը

«Եթե խոսքը գնում է պիպետկային, իրենք էլ պիպետկա են ձեռք բերել առանց մեջի կաթիլների, ռազմական տեխնիկա առանց սպառազինության»։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը՝ պատասխանելով հարցին՝ ինչ վերաբերմունք ունի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի՝ «պիպետկայով» զենք կաթեցնելու հայտարարության վերաբերյալ։

 

Այդ խոսույթն այսօրվա իշխանությունների լեքսիկոնում է։ Ուզում եմ ասել՝ ՀՀ ԶՈՒ-ն սկսել է կայանալ 0-ից, ֆիդայական ջոկատներից ձևավորել են կանոնավոր բանակ, սպառազինության զգալի քանակ ենք ձեռք բերել, մի մասը անվճար, որոշ մասը ձեռք է բերվել հակառակորդից որպես ռազմական ավար, որը վերանորոգվել և օգտագործվել է նրանց դեմ։ 1500 ինքնաթիռաչվերթ սպառազինություն ենք ձեռք բերել հիմնականում ՌԴ-ից և այլ երկրներից»,- ասաց Օհանյանը և ասաց, որ ՀՀ իշխանությունները բանակը վերածել են ֆիդայական ջոկատների և սպառազինության մեծ մասը հանձնել Ադրբեջանին։

 

Հիշեցնենք՝ ԱԺ-ում ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը դիմելով պատգամավոր Քրիստինե Վարդանյանին՝ ասել էր. «Սովոր էիք և այդպիսին էր կարգը, համակերպված էիք, որ պիպետկով կաթացնեն էնքան զենք, ինչքան պետք է և չկաթացնեն էնքան զենք, երբ դրա կարիքը չլինի, որ էդտեղ էլ Հայաստանը հաշվարկված կերպով ծնկի բերվի և գործի դրվեն այլ սցենարներ»։