Երգչուհի Սիրուշոն պատրաստվում է երկրպագուների դատին ներկայացնել նոր հայալեզու երգը՝ իր տեսահոլովակով։
Երգչուհին ԱՄՆ-ում նկարահանված տեսահոլովակի անոնսով երեկ կիսվել է իր ինստագրամյան էջում՝ կից գրելով «soon»։
Ավելի ուշ Սիրուշոն «Սթորի» բաժնում հայտնել է, որ երգից 10 վայրկյանով է կիսվել, բայց առաջին ժամերին արդեն 515000 անգամ դիտվել է այն։ Այս պահին դիտումները հատել են 715000-ը։