Հռոմի պապը կոչ է արել հավատացյալներին աղոթել Ուկրաինայի և Մերձավոր Արևելքի խաղաղության համար․
«Եկեք աղոթենք, եղբայրներ և քույրեր, խաղաղության համար, հատկապես խոշտանգված Ուկրաինայի համար, այն շատ է տառապում: Եվ հետո Սուրբ Երկրի, Պաղեստինի և Իսրայելի համար, և եկեք չմոռանանք Սուդանի մասին», - ասել է Ֆրանցիսկոսը իր ամենշաբաթյա ելույթի ժամանակ, որը տեղի է ունենում չորեքշաբթի օրը Սուրբ Պետրոսի հրապարակում:
«Եկեք մտածենք բոլոր այն վայրերի մասին, որտեղ պատերազմ է... Շատ պատերազմներ: Աղոթենք խաղաղության համար։ Ամեն օր մենք պետք է ժամանակ հատկացնենք խաղաղության համար աղոթքին»,- Հռոմի պապի խոսքերն է մեջբերում Reuters-ի Վատիկանի թղթակիցը։
Վատիկանն իրեն առաջարկել է որպես միջնորդ և՛ ռուս-ուկրաինական, և՛ իսրայելա-պաղեստինյան հակամարտություններում, սակայն նրա ջանքերը դեռ հաջողությամբ չեն պսակվել, հիշեցնում է գործակալությունը։