Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին զգուշացրել է ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեին.
Այդ մասին հայտնել են Reuters-ի աղբյուրները։
Աղբյուրի հաղորդմամբ՝ նոյեմբերի սկզբին Թեհրանում կայացած հանդիպման ժամանակ Խամենեին հստակ ուղերձ է հղել ՀԱՄԱՍ-ի առաջնորդին․ «Դուք մեզ ոչ մի նախազգուշացում չեք տվել հոկտեմբերի 7-ին Իսրայելի վրա ձեր հարձակման մասին, և մենք ձեր փոխարեն պատերազմի մեջ չենք ներքաշվի»:
Աղբյուրները նշում են, որ Խամենեին նաև ասել է Իսմայիլ Հանիեին, որ Իրանը կշարունակի քաղաքական և բարոյական աջակցություն ցուցաբերել ՀԱՄԱՍ-ին, բայց ուղղակիորեն չի միջամտի պատերազմին։
ՀԱՄԱՍ-ի պաշտոնյան Reuters-ին ասել է, որ Իրանի գերագույն առաջնորդ Իսմայիլ Հանիեն ստիպել է Իրանին և նրա լիբանանյան դաշնակից Հեզբոլլահին լռեցնել ձայները, որոնք կոչ են անում ամբողջ ուժով միանալ Իսրայելի դեմ պատերազմին: