Հետևեք մեզ։

Կոնդում գույքային միավորների օրինականացման համար ունենք 167 դիմում․ Տիգրան Ավինյան

15:23, 15 նոյեմբեր 2023
Կոնդում գույքային միավորների օրինականացման համար ունենք 167 դիմում․ Տիգրան Ավինյան

Մայրաքաղաքի համար պատմամշակութային խոշոր արժեք ներկայացնող թաղամասի՝ Կոնդի վերակառուցման ծրագիրը գործնական ընթացք է ստացել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։


«Մեր նպատակն այսօր կոնդեցիների կողմից տարիներով տիրապետած տարածքների սեփականության իրավունքի գրանցումն ու կառուցապատման ծրագիր իրականացնելու ժամանակ կառուցապատողի, օտարողի հետ, սեփականության իրավունքների խախտման վերաբերյալ հնարավոր խնդիրների բացառումն է: 

 

Գույքային միավորների օրինականացման համար արդեն իսկ ունենք քաղաքապետարան մուտքագրված 167 դիմում: 

 

Կոնդեցիների հետ քննարկեցինք ծրագրի ու թաղամասի վերակառուցման հայեցակարգի հետ կապված հարցեր: 

 

Երկար սպասված այս նախագծի հիմքում դրված է մեկ նպատակ՝ պահպանելով պատմական թաղամասի ինքնատիպ կոլորիտը համատեղել քաղաքային միջավայրի նորն ու ավանդականը»,- գրել է Ավինյանը։