Հետևեք մեզ։

Ինչո՞ւ ենք ամեն անգամ գնում, նույն բաներն ասում՝ չստանալով որևէ արձագանք, թողնում, հեռանում․ Փաշինյանը՝ ՀԱՊԿ խորհրդի նիստին չմասնակցելու մասին (տեսանյութ)

17:28, 15 նոյեմբեր 2023

Ազգային ժողովում ընդդիմադիր պատգամավոր Ագնեսա Խամոյանը Նիկոլ Փաշինյանին հարցրեց, թե ինչու Փաշինյանը չի մասնակցելու ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի՝ նոյեմբերի 23-ին Բելառուսի մայրաքաղաք Մինսկում կայանալիք նիստին և արդյո՞ք սա ՀԱՊԿ-ից դուրս գալու հող նախապատրաստել է։

«Մենք ոչ թե հրաժարվել ենք, մենք որոշում ենք կայացրել այդ միջոցառումներին ներկա չգտնվել տարբեր պատճառներով։ Ինչ վերաբերում է հող նախապատրաստելուն, ես որևէ բանի համար հող չեմ նախապատրաստում, այդ հողը կամ կա, կամ չկա, անկախ մեր նախապատրաստելուց։

 Ցավոք, ՀԱՊԿ-ը պատշաճ արձագանք չի տվել Հայաստանի անվտանգային մարտահրավերներին, և դա կրկնվել է մի քանի անգամ։ Մենք, նաև հանրությունն էլ, արձանագրում ենք, թե ինչո՞ւ ենք ամեն անգամ գնում, նույն բաներն ասում՝ չստանալով որևէ արձագանք, թողնում, հեռանում, հետո էլի՝ հաջորդ անգամ գնում ու նույն բաները կրկնում»,-ասաց Փաշինյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։