Պաղեստինյան «ՀԱՄԱՍ» արմատական շարժումը համաձայնել է Իսրայելի հետ գործարքի ընդհանուր պայմաններին, որով Գազայի հատվածում եռօրյա հրադադարի դիմաց ազատ կարձակի մոտ 50 պատանդի։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով պաշտոնյայի, որի անունը չի նշում։
Գործարքի պայմանների համաձայն՝ Իսրայելը պետք է նաև ազատ արձակի հրեական պետական բանտերում պահվող որոշ պաղեստինցի կանանց և երեխաների և ավելացնի անկլավ հոսող մարդասիրական օգնության քանակը։