ՀՀ-ն երբեք օգտագործված պաշտպանական բնույթի սպառազինություն ձեռք չի բերելու։ Այս մասին ԱԺ ամբիոնից հայտարարել է ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։
«Պաշտպանության ոլորտի բյուջեին վերաբերող փակ նիստի ժամանակ խոսվել է սպառազինության ծավալների մասին, որը միայն պաշտպանական բնույթի են լինելու: Հիմնական գաղափարը, որ դրված է սպառազինության բովանդակության մեջ, հետևյալն է՝ դրանք պետք է լինեն նոր»,– ընդգծեց նա։
Անդրադառնալով առաջնագծում իրականացված ամրաշինական աշխատանքներին՝ Քոչարյանը նշել է.
«26 տարվա աշխատանքը, որ արվել է առաջնագծի տարբեր հատվածներում, արվել է այնպիսի ծավալով ու որակով, որ եթե մենք ունենայինք, վստահաբար կարող ենք ասել՝ 44-օրյա պատերազմի բաժանարար գիծը այլ տարածքով կանցներ»,- ասել է Անդրանիկ Քոչարյանը։