Հետևեք մեզ։

Ոստիկանությունը երբևէ նման գրագետ ձևով չի ծառայել, ինչ հիմա․ Վահե Ղազարյան (տեսանյութ)

18:06, 15 նոյեմբեր 2023

Արդեն մի քանի տարի է ունենք իրավիճակ՝ ոստիկանության վայրագությունների հետ կապված, երբ մարդկանց ուղղակի ծեծում են տեսախցիկների առջև, խոսքը միայն իմ դեպքի մասին չէ։ Ոստիկանները սուտ ցուցմունք են տալիս, և չեմ կարծում, որ դա առանց ղեկավար կազմի է արվում;

Այս մասին կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՆԳ նախարար Վահե Ղազարյանին հարցրեց նորընտիր պատգամավոր Լևոն Քոչարյանը, և հարցրեց, թե որն է այս հարցում ՆԳ նախարարի տեսակետը։

Հարցին պատասխանող Վահե Ղազարյանն ասաց, որ ինքը 20 տարի է համակարգում է, և ոստիկանությունը եբբևէ այսքան գրագետ չի եղել․

«Պարո՛ն Քոչարյան, երկար ժամանակ աշխատելով ոստիկանությունում՝ այս ամբիոնից օֆիցիալ ուզում եմ հայտարարեմ, որ նման գրագետ, համբերատար ձևով ոստիկանությունը երբևէ չի ծառայել, ինչպիսին որ հիմա է ծառայում»։

Մանրամասն՝ տեսանյութում․

 

Վերլուծական