Ֆրանսիական դատարանը ձերբակալության օրդեր է տվել Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի համար։
Նա մեղադրվում է 2013 թվականին քիմիական զենք կիրառելու մեջ։ Այս մասին հայտնում է AFP-ն՝ հղում անելով աղբյուրներին։ Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ քիմիական զենքի կիրառման հետ կապված ընդհանուր առմամբ չորս ձերբակալման օրդեր է տրվել։ Բացի սիրիացի առաջնորդից, մեղադրանք է առաջադրվել նրա եղբորը՝ Մահեր Ասադին, ով հանդիսանում է սիրիական հանրապետական գվարդիայի հրամանատարը (էլիտար ռազմական կազմավորում, որը նախատեսված է սիրիական իշխանությունների պաշտպանության համար), ինչպես նաև երկու այլ գեներալների, որոնց անունները գործակալությունը չի հստակեցնում. Չորսն էլ մեղադրվել են մարդկության դեմ հանցագործությունների և ռազմական հանցագործություններին մեղսակցության մեջ: Դամասկոսը դեռ չի մեկնաբանել Ասադի ձերբակալման հրամանը: