Հայաստանի Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ նոյեմբերի 8-ին Արարատի մարզում տեղի ունեցած վրաերթի փաստով։
Ժամը 08:50-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 53-ամյա Սիրուն Հ.-ն իր վարած Kia մակնիշի ավտոմեքենայով Փոքր Վեդի գյուղի սկզբնամասում վրաերթի է ենթարկել նույն գյուղի բնակիչ 15-ամյա Արթուր Ս.-ին։
Վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել «Արտաշատ» բժշկական կենտրոն։

Կայքի տեղեկություններով՝ վարորդ Սիրուն Հ.-ն աշխատում է Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերության Վեդիի «Արաքս» մասնաճյուղում, իսկ երեխան սովորում է Արարատի մարզի պետական քոլեջներից մեկում։