Հետևեք մեզ։

«Երկու աթոռի վրա» նստելու փորձը ոչ մեկին օգուտ չի տվել. Զախարովան՝ ՀՀ ղեկավարության մասին

19:59, 15 նոյեմբեր 2023
«Երկու աթոռի վրա» նստելու փորձը ոչ մեկին օգուտ չի տվել. Զախարովան՝ ՀՀ ղեկավարության մասին

Երևանը ցանկանում է պահպանել հարաբերությունները ԵԱՏՄ-ում, բայց միևնույն ժամանակ ոչ բարյացակամ քայլեր է ձեռնարկում անվտանգության ոլորտում, սա երկու աթոռի վրա նստելու փորձ է, ճեպազրույցում այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան։


«Գործընկերները դիմում են մեզ՝ այս ամենը պահպանելու համար (Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելը-խմբ.), իսկ այդ ընթացքում նրանք իրենք են ձեռնարկում քայլեր, մասնավորապես անվտանգության ոլորտում, որոնք վնասակար են երկկողմ հարաբերություններին։ Սա ի՞նչ է, երկու աթոռի վրա նստելու փո՞րձ... Եթե սա երկու աթոռի վրա նստելու փորձ է, սա ոչ մեկին լավ բան չի բերել»,- ընդգծել է դիվանագետը։

Մոսկվան Հայաստանի ղեկավարության վերջին հայտարարություններն ու քայլերը, Կիևի վարչակարգի հետ բարեկամություն հաստատելու փորձերը դիտարկում է որպես մեկ շղթայի օղակ, հավելել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։

 

«Ուկրաինայում արևմտյան պլանը լիովին ձախողվել է, այն այժմ նույն գազանային բռնակներով է բռնել Հայաստանին»,- եզրափակել է Զախարովան։