Հետևեք մեզ։

Պատգամավորները կմեկնեն Բիշքեկ

20:41, 15 նոյեմբեր 2023
Պատգամավորները կմեկնեն Բիշքեկ

Ալեն Սիմոնյանը կարգադրություն է  ստորագրել, համաձայն որի՝ ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի և լիագումար նիստերի, ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի մշտական հանձնաժողովների և ԱՊՀ երիտասարդական միջխորհրդարանական վեհաժողովի նիստերին մասնակցելու համար 2023 թվականի նոյեմբերի 15-18-ը Բիշքեկ կմեկնեն Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը,   պատգամավորներ Լիլիթ Մինասյանը (նոյեմբերի 15-17-ը), Ալեքսեյ Սանդիկովը (նոյեմբերի 13-18-ը), Գեղամ Նազարյանը, ինչպես նաև Ազգային ժողովի աշխատակազմի արտաքին կապերի վարչության միջազգային կազմակերպությունների բաժնի գլխավոր մասնագետ Սոֆյա Մնացականյանը։