Հետևեք մեզ։

Մենք հասնում ենք պարանի ծայրին․ ԱՄՆ-ի օգնությունն Ուկրաինային վտանգի տակ է

20:53, 15 նոյեմբեր 2023
Մենք հասնում ենք պարանի ծայրին․  ԱՄՆ-ի օգնությունն Ուկրաինային վտանգի տակ է

ԱՄՆ-ի օգնությունն Ուկրաինային վտանգի տակ է, քանի որ Ներկայացուցիչների պալատը չի ցանկանում համաձայնել վարչակազմի խնդրանքին, ասել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին:

 

«Ուկրաինային աջակցելու մեր կարողությունը աճող սպառնալիքի տակ է»,- ասել է Քիրբին լրագրողներին։ Նրա խոսքով, վարչակազմն արդեն բարդ որոշումներ է կայացնում օգնության նոր փաթեթների համատեքստում, քանի որ համաձայնեցված հատկացումներն ավարտվում են։ «Մենք հասնում ենք պարանի ծայրին», - ասել է Քիրբին։

 

Նա ընդգծել է, որ Ուկրաինայի աջակցությունն անհրաժեշտ է ԱՄՆ ազգային անվտանգության ապահովման տեսանկյունից։ Ավելի վաղ Սպիտակ տունը Կոնգրեսից 105 միլիարդ դոլար էր խնդրել՝ աջակցելու Իսրայելին, Ուկրաինային, Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում ԱՄՆ քաղաքականությանը և այլ կարիքների համար: Հանրապետականների կողմից վերահսկվող Ներկայացուցիչների պալատը մինչ այժմ հրաժարվում է համատեղ քննարկել խնդրանքը՝ առաջարկելով, որ Ուկրաինային հատկացվող օգնությունը և որոշ այլ կետեր առանձնացվեն առանձին քննարկման համար: